Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ժառանգության» ներսում ամեն ինչ կարգին է

«Ժառանգության» ներսում ամեն ինչ կարգին է
02.07.2014 | 13:55

«Ժառանգություն» կուսակցությունում խնդիրներ չկան: Այսօր այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով` կուսակցության վերջին համագումարն ապացուցեց, որ մամուլում հրապարակված հոդվածները` կուսակցության ներքին խնդիրների մասին, չեն համապատասխանում իրականությանը: Անդրադառնալով ոչիշխանական չորս ուժերի համագործակությանը՝ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե իր կուսակցությունը ողջունում է այն և հույս ունի, որ չորս ուժերի համագործակցությունը դուրս կգա խորհրդարանական համագործակցության շրջանակներից: Ինչ վերաբերում է ոչիշխանականների` իշխանությանը ներկայացրած 12 պահանջներին, ըստ Մարտիրոսյանի՝ այդ կետերը «կյանքի չեն կոչվելու» և պետք է սպասել աշնանը, երբ քառյակը հանրությանը կկանչի հրապարակ: «Աշնանը մենք մեր քաղաքացիներին կկանչենք որևէ հրապարակ և կտեսնենք, թե որոնք են իր մոտեցումները»,- ասել է «Ժառանգության» փոխնախագահը:
Ասուլիսին անդրադարձ է եղել նաև իշխանափոխության պահանջին, որը չի ընդգրկվել քառյակի ներկայացրած 12 կետերի մեջ` այն դեպքում, երբ քառյակը ներկայացնող որոշ ուժեր հաճախ խոսում են իշխանափոխության անհրաժեշտությունից: Մարտիրոսյանն ասել է, թե` «քառյակի ուժերի համար իշխանափոխության հարցում տաբու գոյություն չունի»:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ